Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դատական բարեփոխումների գործընթացին ուղղված քննադատություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դատական բարեփոխումների աշխատանքին ուղղված քննադատություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը նշեց, որ ինքը նույնպես գոհ չէ և այդ մասին բարձրաձայնել է, սակայն նկատեց, որ մի շարք ուղղություններով զգալի աշխատանք, ամեն դեպքում, արվել է ու դա արձանագրել են Հայաստանի միջազգային գործընկերները:

«Երբ խոսում ենք իրականացրած բարեփոխումների մասին, մեզ քննադատում են՝ դատական համակարգում բարեփոխումների հետ կապված: Նշվում է, որ աշխատանքները բավարար հաջողություն ու ինտենսիվություն չեն ունեցել: Ինքս էլ արձանագրել եմ դա, այո, գոհ չեմ, բայց մի արձանագրում կատարեմ: Վերջերս թերթում էի ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի զեկույցը, արձանագրեցի, որ մի շարք ուղղություններով Հայաստանի Հանրապետությունն Արևելյան գործընկերության երկրների ցանկում առաջատար դիրքերում է: Այդ ցանկում է նաև անկախ դատական համակարգ ենթավերնագիրը: Ինչ եմ ուզում ասել, իհարկե, մի կողմից լավ է, որ ինքներս մեզնից ավելին ենք պահանջում, բայց մյուս կողմից նկատենք, որ միջազգային գործընկերների արձանագրմամբ ունենք շատ էական առաջընթաց: Արևելյան գործընկերների երկրների շարքում մի շարք ուղղություններով առաջատար ենք՝ ընտրությունների վստահելիություն, կոռուպցիայի դեմ պայքար, խոսքի ազատություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ դատական բարեփոխումների մի հսկա հատվածը ուղղակիորեն կապված է թվային օրակարգի հետ: Նրա խոսքով՝ առանձին վերցրած ոլորտում թվայնացում տեղի ունենալ չի կարող, պետք է համակարգային աշխատանք լինի: Անկյունաքարային սկզբունքը փոխգործելությունն է: Այսինքն, եթե պետական մի համակարգում կա թվային պլատֆորմ, ապա պետական մյուս բոլոր համակարգերում դա նույնպես պետք է լինի:

«Մենք քննարկումներում արձանագրեցինք, որ Հայաստանում կան բազմաթիվ թվային պլատֆորմներ, սակայն այդ էլեկտրոնային ֆայլերը ֆունկցիոնալ չեն: Այն տեղեկատվությանը, որն անհրաժեշտ է այլ գերատեսչությունների կառույցների համար, թվային տարբերակով հասանելիություն չկա: Շատ կարևոր է, որ թվային բանաձևերը լինեն ֆունկցիոնալ և օրենքով հասանելի լինեն համապատասխան կառույցներին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ թվային բարեփոխումների զգալի աշխատանք է սպասվում նոտարական ծառայությունների ոլորտում, դատական գործընթացներում: Սկզբում ստեղծվում է հնարավորություն հայցերը, ծանուցումները, փաստաթղթաշրջանառությունը թվային ճանապարհով իրականացնելու համար, հետագայում պետք է հասնել նրան, որ դատավարությունները տեղի ունենան գրավոր ընթացակարգերով, դատարան գնալու անհրաժեշտություն չլինի:

Հայերեն English Français Русский

ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ

Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Քիր Սթարմերը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը

Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոն. ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում