Նիկոլ Փաշինյանը Բելգիայի վարչապետին հրավիրել է Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Ազգային տոնի առթիվ շնորհավորական նամակ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Ալեքսանդր Դե Կռուին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված նամակից, շնորհավորական խոսքի մեջ, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ:

Մեծապես կարևորում եմ Հայաստանի և Բելգիայի ժողովուրդների ավանդական բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը:

Այս տարի մարտին Հայաստանի Հանրապետությունն ու Բելգիայի Թագավորությունը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչը ևս մեկ առիթ է գնահատելու ընդհանուր արժեհամակարգի և սկզբունքների վրա հիմնված մեր պարտավորությունները՝ ապագայում ևս զարգացնելու մեր համագործակցությունը, նպաստելու խաղաղության և կայուն զարգացման հաստատմանը Եվրոպական ընտանիքում և ամբողջ աշխարհում:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով Հայաստանի և Բելգիայի միջև փոխշահավետ համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում:

Օգտվելով առիթից՝ սիրով հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան՝ Ձեզ համար հարմար ցանկացած ժամանակ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ձեր երկրին՝ հետագա բարգավաճում և առաջընթաց:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Հայերեն العربية English Español Français Русский Türkçe

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Հրշեջ-փրկարարի 25-ամյա ծառայության խորհրդանշական ավարտը՝ Փրկարար ծառայության ավանդույթով