Վահրամ Դումանյանի նախագահությամբ հիմնվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիմնադրվել է Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նախագահությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, «Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

Կազմակերպության նպատակներն են Հայաստանում սպորտային ծրագրավորման զարգացումը, ծրագրավորման օլիմպիադաների դերի մեծացումը և մասսայականացումը` նպաստելով միջազգային մրցույթներում Հայաստանի դպրոցականների և ուսանողների արդյունքների բարելավմանը:

Նորաստեղծ ֆեդերացիան քայլեր կձեռնարկի ՀՀ ողջ տարածքում ծրագրավորման մրցույթներ կազմակերպելու, օլիմպիական ծրագրավորմամբ հետաքրքրվող ուսանողների և դպրոցականների համար ուսումնական հավաքներ անցկացնելու ուղղությամբ: Առաջնային խնդիրներից են մրցույթների համար ծրագրերի ապահովման նախագծումը և մշակումը, կայքերի պատրաստումը, ինչպես նաև սպորտային ծրագրավորման ուսումնական պլանների և ձեռնարկների պատրաստումը և տպագրումը, ուսումնամեթոդական հետազոտությունների իրականացումը:

Ֆեդերացիան կաջակցի տարածաշրջանային, հանրապետական և միջազգային կապերի հաստատմանը և համագործակցության զարգացմանը` օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի դպրոցականների և ուսանողների` ծրագրավորման միջազգային օլիմպիադաներին և հավաքներին մասնակցությանը:

Նորաստեղծ ֆեդերացիայի կանոնադրությամբ սահմանվում է, որ իր առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնելու համար Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիան համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և օտարերկրյա համանման կազմակերպությունների, ՀՀ-ում գրանցված այլ կազմակերպությունների հետ:

Կազմակերպության անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած, ՀՀ կամ օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձ կամ իրավաբանական անձ, որն ընդունում է կազմակերպության կանոնադրությամբ սահմանված նպատակները և ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը:

Կազմակերպության անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է կազմակերպության գործադիր մարմնին՝ նախագահին: Կազմակերպության անդամների համար անդամավճար չի սահմանվում:

Նախարարությունից հիշեցնում են, որ այս տարվա ապրիլին Երևանի պետական համալսարանում անցկացվել է աշխարհի ամենահին, ամենամեծ և ամենահեղինակավոր ծրագրավորման մրցույթի՝ ICPC-ի («Այ Սի Փի Սի»)՝ Հյուսիսային Եվրասիայի տարածաշրջանային եզրափակիչ փուլը, որի արդյունքում ԵՊՀ «Yerevan SU-2813» թիմը դուրս է եկել եզրափակիչ:

Մրցույթի եզրափակիչը 2023 թվականին տեղի կունենա Եգիպտոսում:

Հայաստանի սպորտային ծրագրավորման ֆեդերացիայի կազմում ընդգրկվել են այդ մրցույթի ակունքներում կանգնած անձինք:

Հայերեն English Français

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում