Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի և Լեհաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/07/1088553.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Լեհաստան։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Զբիգնև Ռաուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։
Քննարկվել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերությունների զարգացմանը և տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը վերաբերող հարցեր։