Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը այցելել է ՊՆ Կենտրոնական հավաքակայան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառային զորակոչի ընթացքը տեղում դիտարկելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն հուլիսի 18-ին այցելել են ՊՆ Կենտրոնական հավաքակայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ պաշտպանը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ շրջայց է կատարել հավաքակայանում:

Պաշտպանը հետևել է զորակոչի ընթացքին, ծանոթացել հավաքակայանում զորակոչի կազմակերպման առկա պայմաններին, զորակոչիկների դիմավորման, ընդունման, գրանցման կարգին, ինչպես նաև հետևել է զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացին:

Հավաքակայանում շրջայցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական հանձնաժողովի աշխատանքներին ու զորակոչիկների բուժզննումների ընթացքին: Բժիշկների հետ քննարկվել են զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր:

Զորակոչիկների հետ առանձնազրույցում հատուկ ուշադրություն է դարձվել նրանց առողջական վիճակի հետ կապված հարցերին, բարոյահոգեբանական վիճակին, անդրադարձ է կատարվել նրանց հետաքրքրող հարցերին, զորակոչիկներին ներկայացվել է իրենց իրավունքները, ինչպես նաև պաշտպանին դիմելու կարգը:

Պաշտպանը շնորհավորել է զորակոչիկներին զինված ուժերի շարքերը համալրելու առթիվ, մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ նշելով, որ իրենց իրավունքների հետ կապված հարցերը լինելու են պաշտպանի ամենօրյա ուշադրության ու հոգածության ներքո:

Այցի ավարտին առանձին քննարկում է եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի և կենտրոնական հավաքակայանի ղեկավար կազմի հետ, պաշտպանին են ներկայացվել զորակոչին առնչվող և առաջնային լուծում պահանջող մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ զորակոչիկների առողջական խնդիրների, կրթության ցենզի, տարկետումների, զինվորական ծառայության գրավչության բարձրացման վերաբերյալ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում ՀՀ պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի ներկայացուցիչների՝ այցի ընթացքում դրսևորած համագործակցության բարձր մակարդակը, որն, իհարկե, դրական ազդեցություն է ունենում զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ կազմակերպելու գործում:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում