Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնությանկառավարության ղեկավարՄիխայիլ Միշուստինի հետ։

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կառավարությունից, նշելով, որ զրուցակիցներըքննարկել են Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ԵԱՏՄ օրակարգին վերաբերողհարցեր:

ՆիկոլՓաշինյանըՄիխայիլ Միշուստինինշնորհակալություն էհայտնել հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների մի շարք հարցերի օպերատիվ արձագանքելու համար:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ օգոստոսին Ղրղզստանում կայանալիք նիստի օրակարգին վերաբերվող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում