Գեղագիտության ազգային կենտրոնն ու Կրեավիվա թանգարանը աշխատարաններ կիրականացնեն Երևանում և ՀՀ մարզերում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնը և շվեյցարական Պաուլ Կլեե կենտրոնում գործող Կրեավիվա (Creaviva) մանկական թանգարանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհի շրջանակում հուլիսի 21-ից օգոստոսի 16-ը Վանաձորում (հուլիսի 21-23), Գորիսում (հուլիսի 27-30) և Երևանում (օգոստոսի 1-16) կիրականացնեն «Աշխատարաններ՝ միջազգային փորձի փոխանակմամբ. ԳԱԿ - Կրեավիվա» ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չորս շաբաթ տևողությամբ ծրագրի շրջանակում արվեստագետ, Կրեավիվա թանգարանի աշխատակից Ֆրանց Բրուլհարթը վարպետության դասեր կանցկացնի հաշմանդամություն ունեցող և չունեցող շուրջ 600 երեխաների և պատանիների համար, ինչպես նաև փորձի փոխանակման հանդիպումներ կունենա ԳԱԿ ուսուցիչների հետ։

Ֆրանց Բրուլհարթը կաշխատի նաև Փոքր թատրոնի Ներառական պարային խմբի հետ։ Որպես նախագծի ամփոփում ԳԱԿ պատկերասրահում կբացվի ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն ծրագրի շրջանակում մասնակիցների ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կներկայացվի փերֆորմանս՝ Ներառական պարային խմբի մասնակցությամբ։ Իսկ արդեն 2023-ի գարնանը նախատեսվում է հայկական կողմի փոխադարձ այց Կրեավիվա մանկական թանգարան՝ ԳԱԿ սաների աշխատանքների ցուցադրությամբ։

Գեղագիտության ազգային կենտրոնի և Կրեավիվա մանկական թանգարանի միջև համագործակցությունը մեկնարկել է 2021 թվականի հոկտեմբերին՝ ԳԱԿ պատկերասրահում իրականացված համատեղ ծրագրով։ Կրեավիվա մանկական թանգարանն արվեստային կրթության այլընտրանքային հարթակ է։ Ստեղծման օրից այն աշխատում է իր ուրույն փիլիսոփայությամբ և կոնցեպտով։ Այստեղ ստեղծվում է արվեստ երեխաների համար, երեխաների կողմից և երեխաների հետ։ Թանգարանի տնօրեն Պիա Լեդրախն առանցքային կարևոր նմանություններ է տեսնում իրենց թանգարանի և Գեղագիտության ազգային կենտրոնի առաքելությունների ու գործունեության միջև։ Երկու կառույցներում էլ շատ է կարևորվում արվեստի մատչելիության սկզբունքը և մեծ աշխատանքներ են տարվում ներառականության ուղղությամբ։ Գեղագիտության ազգային կենտրոնը մշտապես զարգացող, ոլորտի միջազգային չափանիշներին և ժամանակակից մոտեցումներին հետևող կառույց է։ Դրա վառ վկայություններից է Կրեավիվա թանգարանի հետ համագործակցությունը, որն, առաջին հերթին, ուղղված է կենտրոնի մասնագիտական ներուժի «վերազինմանը», նոր գիտելիքների ձեռքբերմանն ու փորձի փոխանակմանը։

Հայերեն Español Русский

ՀԱՄԱՍ-ը բոլոր պաղեստինյան խմբավորումներին միավորվելու կոչ է արել

Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքները

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին