Հասարակական

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է

1 րոպեի ընթերցում

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեցին «Շտապօգնություն» ՓԲԸ-ից:

Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է դատական նիստի ընթացքում. նա կորցրել էր գիտակցությունը: Դատարան ժամանած Շտապօգնության բրիգադին չի հաջողվել փրկել պրոդյուսերի կյանքը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու համար ձերբակալվել էր մայիսի 17-ին, այնուհետև կալանավորվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում