ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիվանագիտական ծառայության ստաժի պահանջը կփոփոխվի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաքին գործերի նախարարության գլխավորի քարտուղարի պաշտոնի համար կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ հուլիսի 14-ի արտահերթ նիստում. նախագծին կողմ քվեարկեց 65 պատգամավոր:

Նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով ԱԳՆ-ի բնականոն աշխատանքն ապահովելու հնարավորությունը, արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման ապահովումը:

« Առաջարկվող կարգավորումներով ԱԳՆ գլխավորի քարտուղարի պաշտոնի համար, որը դիվանագիտական պաշտոն է, կսահմանվի 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ՝ նախկին 10 տարվա փոխարեն: Քաղաքացիական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավարի համար սահմանված է 4 տարվա հանրային ծառայության ստաժ կամ 5 տարվա մասնագիտական ստաժ: Իսկ դիվանագիտական ծառայության մասին օրենքում գլխավոր քարտուղարի համար սահմանված է 10 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ, ինչը փոքրացնում է այս պաշտոնին հավակնող մարդկանց շրջանակը»,-ասաց Հակոբյանը՝ հավելելով, որ շրջանակը պետք է մեծացվի:

Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը նշանակվում է վարչապետի կողմից՝ արտաքին գործերի նախարարի առաջարկությամբ՝ արտաքին գործերի նախարարության համակարգում առնվազն 5 տարվա դիվանագիտական ծառայության ստաժ եւ բարձրագույն դիվանագիտական աստիճան ունեցող անձանց թվից:

Ըստ հեղինակի՝ օրենքի փոփոխությունը շատ կարևոր է ԱԳՆ-ի հետագա գործունեության համար:

ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտնեց կառավարության տեսակետը՝ նշելով, որ ԱԳՆ-ն ողջունում է պատգամավորական այդ նախաձեռնությունը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը դժգոհեց, որ նախագիծը չի քննարկվել իրենց հանձնաժողովում:

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում