STARMUS-ը՝ Հայաստանում գիտական տուրիզմը զարգացնելու նոր հնարավորություն. ինչը կարող է գրավել զբոսաշրջիկներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը լավ հնարավորություն է երկրում խթանելու գիտական տուրիզմը. ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ). այս ամենը կարող է Հայաստան բերել օտարերկրյա զբոսաշրջիկների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը Հայաստանում զբոսաշրջային ընկերություններին անձամբ ներկայացրեց փառատոնի շնորհիվ ընձեռվելիք հնարավորությունները. հանդիպմանը մասնակցում էր նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պողոսյանը:

«Փառատոնի հիմնական խնդիրը գիտության կոմունիկացիան է, որ գիտությունը հասցվի ժողովրդին»,-նշեց Իսրայելյանը:

Գիտական փառատոնը հատկապես տպավորիչ արդյունքներ է տվել Նորվեգիայում՝ ներգրավելով մեծ թվով մարդկանց:

«Հայաստանում շատ երիտասարդներ, դպրոցականներ կան, որ հետաքրքրված են տեխնոլոգիաներով, գիտությամբ: Եվ փառատոնն առաջին հերթին իրենց համար է, որ իրենց ներգրավենք: Երկրում փառատոնի անցկացման երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի իմիջը լավացնենք: Մենք ուզում ենք երկրի համար ստրատեգիական բաներ անել»,-ասաց Իսրայելյանը:

Նա նկատեց՝ Հայաստանում հիմքը կա. երկրում մի ժամանակ եղել է շատ լավ գիտություն, տեխոնոլոգիաներ, բայց աշխարհում դրա մասին չգիտեն: Հիմա նպատակն է փառատոնով Հայաստան բերել ոչ միայն գիտնականների, այլ նաև մեծացնել զբոսաշրջային հոսքը:

Իսրայելյանը վստահ է՝ Հայաստան եկող զբոսաշրջիկները կարող են հետաքրքրվել գիտական այս փառատոնով, որի շրջանակում Հայաստան են գալու նաև շատ հայտնի երաժիշտներ, գիտնականներ, Նոբելյան մրցանակակիրներ, անցկացվելու է Star Party (աստղային երեկույթ):

Star Party-ներն աշխարհում շատ տարածված են: Փառատոնի շրջանակում Հայաստանում այն անցկացվելու է Գառնիում՝ բաց երկնքի տակ: Ժամը 22:00-ից հետո դրվելու են աստղադիտակներ, լինելու է կենդանի երաժշտություն, կոկտեյլ՝ մինչև ուշ գիշեր:

«Հայաստանը զբոսաշրջիկներին հիմնականում գրավում է իր վանքերով, հնություններով, պատմությամբ: Հիմա փորձենք նաև այն մարդկանց ներգրավել, որոնք հետաքրքրված են այս փառատոնով»,-ասաց Իսրայելյանը:

Զբոսաշրջիկներին Հայաստանում այս համատեքստում կարող է գրավել նաև աստղադիտարանը, Քարահունջը և շատ այլ վայրեր:

Տուրօպերատորներին ներկայացվեցին փառատոնի հագեցած օրակարգը, միջոցառումները, նաև տոմսերի արժեքները: Տուրօպերատորները STARMUS -ը շատ լավ հնարավորություն համարեցին նոր զբոսաշրջային պրոդուկտ ստեղծելու համար: Ըստ նրանց՝ այս փառատոնը կարող է գրավել և Հայաստան բերել զբոսաշրջիկների հատկապես հարևան երկրներից՝ Վրաստանից, Իրանից, այն կարող է հոսքեր ապահովել նաև Ռուսաստանից, Ղազախստանից, ինչու ոչ՝ նաև եվրոպական երկրներից:

Զբոսաշրջային ընկերություններից մեկի տնօրեն Արմեն Գրիգորյանը նշեց. «Իրականում, այս փառատոնը շատ մեծ հնարավորություն է ստեղծելու: Մեր հայկական տուրպրոդուկտը հիմնականում եղել է պատմամշակութային ոլորտի, իսկ սա հիասքանչ հնարավորություն է, որպեսզի գիտական տուրիզմի մասով մենք կարողանանք առաջարկ, պրոդուկտ ձևավորել: Սա եզակի հնարավորություն է, քանի որ շատ քիչ երկրներ կարող են գիտական տուրիզմի մասով որոշակի առաջարկ անել»:

Նրա խոսքով՝ հիմա աշխատանքներ են տարվում առանձին պրոդուկտ ստեղծելու ուղղությամբ՝ փառատոնին մասնակցության ներգրավմամբ: Տուրօպերատորները պատրաստվում են տարբեր երկրների իրենց գործընկեր զբոսաշրջային ընկերությունների հետ աշխատել այս ուղղությամբ, ներկայացնել նաև այս նոր հնարավորությունը:

Հայերեն English Español Français Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է