Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Ներքին Հանդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում շարունակվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի այցը: Ներքին Հանդ բնակավայրում նա այցելել է Սոսիների պուրակ, որտեղ նրան դիմավորել է շրջակա միջավայրի նախարարության ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, արգելավայրը ստեղծվել է 1958 թվականին, Ներքին Հանդ և Շիկահող գյուղերի մերձակա տարածքում, ՀՀ Կարմիր գրքում գրանցված արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով: «Շրջայցի ընթացքում Արման Մկրտչյանը վարչապետի տիկնոջը ներկայացրեց «Սոսու պուրակի» մասին լեգնեդներից մեկը և նշեց, որ պուրակում աճող ծառերը 250-300 տարվա պատմություն ունեն։

Ներքին Հանդում վարչապետի տիկինը հանդիպեց գյուղի բնակիչների հետ, լուսանկարվեց նրանց հետ և հետաքրքրվեց նրանց կենցաղով: Աննա Հակոբյանին գյուղի բնակիչները հայտնեցին իրենց մտահոգությունները։ Վարչապետի տիկինը ասաց, որ կառավարությունն ամեն բան անում է խաղաղության օրակարգի հաստատման համար։

Ներքին Հանդի բնակիչները շնորհակալություն հայտնեցին վարչապետին և կառավարությանը՝ իրենց տրամադրվող օգնության համար։ Նրանք վարչապետի տիկնոջը խնդրեցին իրենց մեկ օրով տրամադրել փոխադրամիջոց, որպեսզի գյուղի կանանց համար շրջայց կազմակերպվի Հայաստանի տեսարժան վայրերից որևէ մեկում։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խոստացավ կազմակերպել գյուղի բոլոր կանանց այցելությունն ու ժամանցը Սևանի վանք և Գառնի, Գեղարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո