WCFA-ի համաշխարհային խորհրդատվական խորհրդում Հայաստանը կներկայացնի SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի հունիսի 4-ին կայացել է միջազգային մասնագիտական ամենամեծ կառույցներից՝ Դավոսի Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) ամենամյա գլխավոր հանդիպումը, որի ժամանակ տեղի է ունեցել կազմակերպության համաշխարհային խորհրդատվական խորհրդի (Global Advisory Board) անդամների ընտրությունը։

Խորհրդի անդամ են դարձել աշխարհում հաղորդակցությունների ոլորտում մեծ փորձառություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ՝ 5 մայրցամաք ներկայացնող 12 երկրի 13 առաջատար պրոֆեսիոնալ։ WCFA-ի համաշխարհային խորհրդատվական խորհրդում Հայաստանը կներկայացնի SPRING PR-ընկերության հիմնադիրներից Տաթևիկ Սիմոնյանը։

Խորհրդի անդամներն են Ալասդայիր Թաունսենդը (Բրազիլիա), Չեյզարի Վալլին (Իտալիա), Գանեշ Չանդրասեկարան (Հնդկաստան), Ջարման Սաան (Ճապոնիա),Հեշամ Մեսբահը (Միացյալ Նահանգներ), Միխայել Շրոդերը (Գերմանիա), Նուրուլ Աշիքին Շամսուրին (Մալազիա), Փիլին Քոջալփը (Թուրքիա), Ռոզեն Բորքը (Կանադա), Սորոբ Ուբովեյան (Հնդկաստան), Տաթևիկ Սիմոնյանը (Հայաստան), Վլադ Բազիկալովը (Միացյալ Թագավորություն), Զոֆիա Լակատոսը (Հունգարիա):

WCFA-ի խորհրդատվական խորհուրդի՝ որպես միջազգային ցանցի գործունեությունն ուղղված է աջակցելու Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի (WCFA) առաքելությանն ու ռազմավարական նպատակներին, նպաստելու կազմակերպության ակտիվ գործունեությանն ու արդյունավետ գործառմանը, հասարակայնության հետ կապերի (PR) մասնագիտական համաշխարհային հանրույթի համախմբմանն ու փորձի փոխանակման ապահովմանը, տարբեր ձևաչափերի մասնագիտական միջոցառումների անցկացմանը, հաղորդակցությունների ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը։

«Մենք շատ հպարտ ենք Տաթևիկ Սիմոնյանին տեսնել WCFA-ի այս կարևոր մարմնում, որը համախմբում է տարբեր մասնագետների բոլոր մայրցամաքներից։ Վերջին տասնամյակի ընթացում Հայաստանը հաղորդակցության ոլորտում ներկայանում է հիանալի մասնագետներով, և մենք բոլորս վստահ ենք, որ Տաթևիկն իր ակտիվ մասնակցությունը կունենա Հաղորդակցության համաշխարհային ֆորում ասոցիացիայի որոշումների կայացման գործընթացում։ Եվ ի վերջո, նրա անդամակցությունը Խորհրդին նաև Հայաստանի PR և կառավարման ոլորտներում ձեռքբերումների վկայությունն է»,-նշել է WCFA-ի նախագահ Մաքսիմ Բեհարը ։

SPRING PR-ի համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանը, կարևորելով Կառույցում բարձր մակարդակում Հայաստանի ներգրավվածությունն, ասել է.

«Ցանկանում եմ շնորհավորել WCFA-ի որոշումներ կայացնող կարևոր մարմնի՝ Համաշխարհային Խորհրդատվական խորհրդի բոլոր նորընտիր անդամներին։ Իմ նկատմամբ ցուցաբերված վստահությունը բարձրացնում է Հայաստանը պատշաճ կերպով միջազգային ասպարեզում ներկայացնելու պատասխանատվությունը։ Ես իրապես հավատում եմ, որ միջազգային ամենահեղինակավոր ասոցիացիաներից մեկում ներգրավվածությունը կտա ակտիվ և դինամիկ կապեր ստեղծելու հնարավորություն, ինչը կնպաստի տեղացի PR մասնագետների աճին, որն էլ իր հերթին կբերի համաշխարհային մակարդակում PR-ի զարգացման գործում նրանց մասնակցության ու ազդեցության մեծացմանը։ Միևնույն ժամանակ կցանկանայի նշել, որ մենք արդեն WCFA-ի կազմում ունենք Հայաստանից գործընկերներ և ուրախ ենք շարունակաբար մեծացնել հաղորդակցության պրոֆեսիոնալների մեր մեծ ընտանիքը»։

WCFA-ի կողմից կազմակերպող հաջորդ կարևոր միջոցառումը Davos Communications Awards 2022 մրցանակաբաշխությունն է, որը կկայանա հուլիսի 7-ին և կհամախմբի աշխարհի տարբեր ծայրերից հաղորդակցության ոլորտի մասնագետների, առաջատար ընկերությունների ղեկավարների, գործարարների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների և ուսանողների։

Հայերեն العربية English Español Français Русский

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին

Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո

ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին Կառավարությունն ընդունել է արտահանողներին աջակցելու ծրագիր

Ամերիաբանկը AMX Awards 2026-ում արժանացել է չորս մրցանակի

«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից

Աջակցության ծրագիր՝ թարմ պտուղ-բանջարեղենի ու ծաղիկների արտահանման համար