Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 5-ին ընդունել է «Արցախյան պատերազմի վիրավորների միություն» ՀԿ ներկայացուցիչներին՝ կազմակերպության նախագահ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են վիրավոր ազատամարտիկների սոցիալական խնդիրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ռազմաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Հանդիպման ընթացքում շոշափվել են նաեւ առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին առնչվող հարցեր։

Նախագահ Հարությունյանն ընդգծել է ռազմական գործողությունների մասնակիցների իրավունքների պաշտպանության համար օրենսդրական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ինչը թույլ կտա լուծումներ գտնել նոր իրավիճակին համապատասխան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում