Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ն անդրադարձել է Հայաստանում կայանալիք Starmus փառատոնին  

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանական խոշորագույն պարբերական El Pais-ի թղթակից Նունո Դոմինգեսն անդրադարձել է Հայաստանում սեպտեմբերին կայանալիք համաշխարհային Starmus վեցերորդ փառատոնին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հեղինակը հոդվածում գրում է, որ փառատոնով նշվում է Մարսի ուսումնասիրության 50-ամյակը։

«Այս աշնանը Հայաստանում կանցկացվի «Starmus»-ի վեցերորդփառատոնը՝ եզակի միջոցառում, որը համախմբում է տիեզերագնացներին, Նոբելյան մրցանակակիրներին և ազդեցիկ գիտնականներին երաժշտական տարբեր աստղերի հետ։

Նախկինում մի քանի միջոցառումներ են անցկացվել Կանարյան կղզիներում, և կազմակերպիչները հուսով են, որ տարեվերջին հատուկ թողարկում կանցկացվի Լա Պալմայում»,- գրել է նա։

Հոդվածին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։

Ենթադրվում է, որ Հայաստանը սեպտեմբերին կհյուրընկալի աշխարհահռչակ տիեզերագնացներ Չարլզ Բոլդենին (Charles Bolden), Քրիս Հադֆիլդին (Chris Hadfield), Ջեյմս Բաղյանին (Jim Bagian), Ջորջ Նիլդին (George Nield), Չառլի Դյուկին (Charlie Duke), Նոբելյան մրցանակակիրներ Էդվարդ Մոուզերին (Edvard Moser), Քիփ Թորնին (Kip Thorne), Էմանուել Շարպենտիեին (Emmanuelle Charpentier), գիտնականների՝ Թոնի Ֆադելին (Tony Fadell), Բրայան Գրինին (Brian Greene), Դոննա Սթրիքլենդին (Donna Strickland), արտիստներ Ռիք Վեյքմանին (Rick Wakeman), Սերժ Թանկյանին (Serj Tankian), Տիգրան Համասյանին (Tigran Hamasyan), Անդրեյ Մակարևիչին (Andrey Makarevich), Դերեկ Շերինյանին (Derek Sherinian), Sons of Apollo խումբը, մի շարք այլ միջազգային ճանաչում ունեցող աստղերի ու գիտնականների, ովքեր Հայաստան կայցելեն հատուկ փառատոնին մասնակցելու նպատակով:

Հայերեն Español Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում