Աննա Հակոբյանը Մոնակոյում  հանդիպել է  մանկական երկու հիմնադրամների ղեկավարների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունիսի 28-ին հանդիպել է Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ասոցիատիվ կյանքի ղեկավար Կլեր լե Գրանի և գլխավոր գանձապահ Իլս Բերտելսի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, Իլս Բերտելսին, ընդունելով Աննա Հակոբյանին, ներկայացրել է հիմնադրամի գործունեության ուղղությունները։ Նրա խոսքով ՝ հաշմանդամություն ունեցող և սոցիալապես անապահով երեխաների խնդիրներն իրենց կազմակերպության ամենօրյա ուշադրության կենտրոնում է։

«Վարչապետի տիկինը ներկայացրել է իր կողմից ստեղծված հիմնադրամների կատարած աշխատանքները։ Քննարկման ընթացքում կողմերը համաձայնել են, որ երկու հիմնադրամների գործունեությունները ունեն շատ ընդհանրություններ և հնարավոր է արդյունավետ փոխգործակցության եզրեր գտնել։

Վարչապետի տիկինը «Երեխաներ և ապագա» հիմնադրամի ներկայացուցչի հետ պայմանավորվեցին հնարավորինս արագ քննարկել համագործակցությունը մանրամասն համատեղ ծրագրերի վերաբերյալ, ապա տիկինը սեպտեմբերին ամսին հրավիրել արդեն Հայաստանում քննարկելու և առարկայականացնելու հնարավոր ծրագրերը: Հրավերը սիրով ընդունվել է Իլս Բերտելսի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վարչապետի տիկինը Մոնակոյում հանդիպել է նաև «Երեխաների բարեկամության համաշխարհային ասոցիացիա» հիմնադրամի նախագահ Ժերոմ Ֆրուասարին, ով Աննա Հակոբյանին ծանոթացրել է կազմակերպության գործունեության մանրամասներին։ Նրա խոսքով՝ Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ի պատվավոր նախագահությամբ գործող հիմնադրամը տարեկան աջակցություն է տրամադրում շուրջ 40 հազար երեխաների, որպեսզի նրանք անկախ իրենց սոցիալական, կրոնական կամ մշակութային ծագումից, կարողանան ապրել ապահով և արժանապատվորեն։ Վարչապետի տիկինը իր հերթին հիմնադրամի նախագահին ներկայացրել է «Իմ քայլը» և «City of Smile» հիմնադրամների գործունեությունը։ Աննա Հակոբյանը և Ժերոմ Ֆրուասարը քննարկել են հնարավոր համագործակցության հիմնական ուղղությունները, պայմանավորվել են սկսել հստակեցնել Հայաստանում իրականացվելիք ծրագրի դրույթները և հնարավորինս արագ կյանքի կոչել դրանք։

Հայերեն Français Русский

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից