Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը քննարկել են առաջիկայում Հայաստանում համատեղ տեխնոպարկ կառուցելու հարցը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 28-ին ընդունել է երկօրյա աշխատանքային այցով ՀՀ ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Մհեր Գրիգորյանը և Ալեքսեյ Գորդեևը հանդիպմանը քննարկել են առևտրատնտեսական, ներդրումների, կրթության և գիտության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Գորդեևը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայումս գործում է համագործակցության շուրջ 200 օրենսդրական փաստաթուղթ, որոնք վերաբերում են այս կամ այն ոլորտին:

«Այսօր մենք խոսել ենք, թե ինչպես ընդլայնել այդ համագործակցության ներուժը: Տեսնում ենք, որ ընթացիկ տարում աճում է առևտրաշրջանառությունը, և կա վստահություն, որ առաջիկայում առևտրաշրջանառության ծավալը կհասնի 3 միլիարդ դոլարի: Բայց միևնույն ժամանակ պետք է ասել, որ կա հնարավորություն մեծացնելու ներդրումները համատեղ ձեռնարկություններ ստեղծելու համար՝ ինչպես արդյունաբերության, այնպես էլ գյուղատնտեսության ոլորտում»,- ասաց Գորդեևը:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալը հայտնեց, որ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ առանձին քննարկման թեմա է եղել կրթության և գիտության ոլորտի ներուժի օգտագործման հարցը:

«Այստեղ անհրաժեշտ է ստեղծել համագործակցության ճիշտ շղթաներ: Բացի այդ, մենք լուրջ քննարկել ենք Հայաստանի և Ռուսաստանի շուկաների արտադրանքի փոխադարձ հավաստագրման հետ կապված հարցերը, որպեսզի մեր արտադրանքներն ընկալվեն որպես հայրենական արտադրություն»,- հավելեց Գորդեևը:

Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը քննարկվել են նաև ներդրումների հետ կապված հարցերը: ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալի խոսքով՝ ներդրումներ են արվում Հայաստանի տարբեր ձեռնարկություններում և կազմակերպություններում: Այդ ներդրումները կազմում են Հայաստանի տնտեսության շուրջ 40 տոկոսը:

«Այսինքն՝ մեր բիզնեսը լրջորեն ներկայություն ունի Հայաստանում, բայց կցանկանայինք փոխել ներդրումների որակը և ստեղծել համատեղ արտադրություն, որի արտադրանքը կվաճառենք ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի շուկաներում, այլ նաև կարտահանենք երրորդ երկրների շուկաներ: Դրա համար շատ հետաքրքրիր և առարկայական քննարկում է տեղի ունեցել: Օրինակ, քննարկել ենք Հայաստանում առաջիկայում կառուցել արդյունավետ գործող համատեղ տեխնոպարկը»,- ընդգծեց Գորդեևը:

Ռուսաստանի Դաշնության Դաշնայի ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Հայաստանի Հանրապետություն: Ռուսական պատվիրակության կազմում են նաեւ ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Ալեքսեյ Բեսպրոզովնիկը, «Ռոսկաչեստվո»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը: Հունիսի 28-ին, ռուսական պատվիրակությունն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և նրա տեղակալ Հակոբ Արշակյանի հետ: Նույն օրը տեղի է ունեցել նաև ռուսական պատվիրակության հանդիպումը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:

Հունիսի 29-ին տեղի կունենա ռուսական պատվիրակության աշխատանքային հանդիպումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի հետ: Բացի այդ, Գորդեևի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Հարությունյանի հետ:

Կարեն Խաչատրյան

Հայերեն English Español Русский Türkçe

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն