Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է ստեղծել հայ հայտնիների դիմնակարների շարք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հաստատված ռուս նկարչուհին որոշել է ստեղծել հայ հայտնիների դիմնակարների շարք: Դիզայներ, նկարչուհի Վիկտորյա Բերեզնիցկայան ավելի քան երեք ամիս է` ընտանիքի հետ Հայաստանում է: Ժամանակավոր բնակություն հաստատելով Գյումրիում, նկարչուհին այնքան է սիրել քաղաքը՝ ճարտարապետությունն ու մարդկանց, որ արդեն հասցրել է անհատական փոքրիկ ցուցադրություն ունենալ Գյումրու Մերկուրովի անվան թանգարանի նախամուտքում. «Գյումրիի տրամադրություն» խորագրով անհատական ցուցադրության մեջ ներկայացված է Գյումրին: «Հայաստանը շատ սիրեցի, ինձ այստեղ շատ լավ ընդունեցին, հատկապես Գյումրին շատ հարազատ է դարձել՝ այստեղ Գյումրու ճարտարապետությունը յուրահատուկ է, դռների մասին խոսքեր չեմ գտնում: Գիտեմ, որ Գյումրիում շատ խնդիրներ կան, բայց ես դեռ դրանց չեմ բախվել ու հաճույք եմ ստանում այս քաղաքից»,- «Արմենպրես»-ին ասում է Վիկտորյան։

Նա ֆրիլանսեր է ու կարող է աշխատել ցանկացած վայրից, որդին էլ դպրոց հեռավար է հաճախում, ամուսինը փորձում է իր գործը Հայաստանում շարունակել: Ինչքան են մնալու, իրենց բնորոշմամբ՝ այս արևոտ երկրում, դեռ հայտնի չէ, բայց ամեն օր նկարչուհին ավելի է կապվում Գյումրուն ու գյումրեցիներին:

Երիտասարդ արվեստագետը մշակութային քաղաքում մշակութային կյանքը հարստացնելու շատ նոր գաղափարներ ունի, իսկ ամենակարևորներից հայ հայտնիների նկարների շարքն է, որն արդեն ձեռնարկել է նկարչուհին: Վիկտորյան ճանաչում է բազմաթիվ հայտնի հայերի. «Ռեդդիթ»-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանին ու նրա կնոջը, թենիսի գերաստղ Սերենա Ուիլյամսին արդեն նկարել է։ «Մտածում եմ աշխարհով մեկ սփռված հայտնի հայերի նկարների շարք անել, Մհեր Մկրտչյանի նկարն արդեն պատրաստ է՝ այս դերասանին չսիրել ու նրա ֆիլմերից մեջբերումներ չանել չի կարելի »,-ասում է նկարչուհին։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարն ԱՄԷ արտաքին գործերի պետնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգը

Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունը

Ուկրաինայում բանակցությունների նոր փուլից հետո ԱՄՆ-ն հայտնել է խաղաղության ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին

Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի դաշնային բյուջեն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ցուցանիշ

Անօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքը

ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է «Փաստաթղթերի կեղծում» թեմայով մասնագիտական դասընթաց

Աբու Դաբիում քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև հետագա համագործակցության ուղիները

Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Վճռաբեկ դատարանը բեկանել է Դավիթ և Գոռ Համբարձումյաններին վերաբերող Վերաքննիչ դատարանի որոշումը

Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաք-արշավը