Արդարադատության ակադեմիայի ռեկտորը դիպլոմներ է հանձնել դատախազների թեկնածուներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը հունիսի 22-ին դիպլոմներ է հանձնել դատախազների թեկնածությունների 2021-2022-ի ցուցակում ընդգրկված անձանց, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների 2022-ի ցուցակում ընդգրկված ունկնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արդարադատության ակադեմիայից, հանդիսավոր միջոցառումն անցկացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որին մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը:

«Ցանկացած ուսումնական կառույցի գործունեության հիմնական գնահատականը շրջանավարտների կողմից մասնագիտական պարտականությունների կատարման որակն է: Լիահույս եմ, որ բարձր կպահեք Ակադեմիայի պատիվը»,- շնորհավորելով շրջանավատներին՝ նշել է ռեկտորը:

«Դատախազի ծառայությունը երբեք չի եղել շարքային վարձրատրվող աշխատանք: Դուք գալիս եք մի համակարգ, որը պետության ողնաշարն է, և ամեն ինչ պետք է անեք, որ այն լինի ամուր և կանգուն»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը և շնորհակալություն հայտնել Ակադեմիային և անձամբ ռեկտորին՝ դատախազների թեկնածուների մասնագիտական պատրաստումը կազմակերպելու համար:

Հայերեն

Փարիզի մի շարք շրջաններում պարետային ժամը երկարաձգվել է

Թրամփի հետ հարաբերությունները, ՌԴ-ի դեմ պատժամիջոցները և ռազմաճակատի գծի սառեցումը. Զելենսկու հարցազրույցը CNN-ին

ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը հոկտեմբերի 27-ին կքննարկվի ԱԺ լիագումար նիստում

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երկու ամսով

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պենտագոնը և Lockheed Martin-ը համաձայնագիր են կնքել 850 F-35 կործանիչների արտադրման վերաբերյալ

Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համար

COP17. ՊԵԿ կրթական ծրագրերում կարևորվում են նաև բնապահպանական հարցերը

Թրամփը հայտարարել է, որ Մասկը վերականգնել է Ուկրաինայի հասանելիությունը Starlink-ին

Eleveight AI-ն ամփոփեց իր մասնակցությունը NVIDIA GTC Berlin համաժողովին՝ ներկայացնելով Blackwell Ultra համակարգերով աշխատող ԱԲ գործարանը