Արցախ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ներկայացուցիչներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի պատվիրակությանը` տնօրեն Կարինե Սարգսյանի գլխավորությամբ։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են հիմնադրամի գործունեությանն առնչվող հարցեր։ Նախագահը բարձր է գնահատել կազմակերպության դերը խոցելի խմբերի հետպատերազմյան հիմնախնդիրները հաղթահարելու գործում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում