Հասարակական

Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են արցախահայությանն ու հայ ռազմագերիներին առնչվող մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանն ու Իտալիայի Սենատի փոխնախագահը քննարկել են արցախահայությանն ու հայ ռազմագերիներին առնչվող մի շարք հարցեր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնայի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, զրույցի առանցքում եղել են 2020 թ․ ռազմական գործողություններից հետո արցախահայությանն ուղղված սոցիալ-տնտեսական միջոցառումները, հետպատերազմական ժամանակահատվածում ստեղծված իրադրությունը։

Նարեկ Մկրտչյանը, մասնավորապես, ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացված աջակցության ծրագրերն՝ առաջնային համարելով վերջիններիս համար արժանապատիվ կենսապայմանների ապահովումը։ Նախարարն ընդգծել է նաև տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում բնակվող արցախցիների զբաղվածության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց՝ հայրենիք վերադարձի ապահովման գործընթացը՝ շեշտելով միջազգային գործընկերների մասնակցության կարևորությունը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համատեղել ջանքերը՝ քննարկված հարցերի ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում