Հասարակական

Նարեկ Մկրտչյանն ու Յոհաննես Ռաչն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի համագործակցության ընդլայնման ուղղություններին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Նարեկ Մկրտչյանն ու Յոհաննես Ռաչն անդրադարձել են Հայաստանի և Ավստրիայի համագործակցության ընդլայնման ուղղություններին՝ սոցիալական պաշտպանության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի սոցիալական հարցերի, առողջապահության, խնամքի և սպառողների պաշտպանության դաշնային նախարար Յոհաննես Ռաչի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են երկու երկրների սոցիալական պաշտպանության, մասնավորապես՝ աշխատանքի և զբաղվածության, հավասար հնարավորությունների ապահովման ոլորտներում իրականացվող և նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել համագործակցության ընդլայնման ուղղություններին։

Կարևորվել է աշխատաշուկայում տարեցների ներգրավմանը, երեխաներին և միայնակ տարեցներին տրամադրվող խնամքի ծառայությունների բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացումը։ Այս համատեքստում ընդգծվել է նաև քաղաքացիների աշխատանքի տեղավորմանն ուղղված ծրագրերի, զբաղվածության կենտրոններում կարիերայի ուղղորդման ծառայությունների և դրանց թվայնացման մեխանիզմների վերաբերյալ ավստրիական փորձի ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում վերջիններս պատրաստակամություն են հայտնել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության քննարկված տարբերակները տեղափոխել գործնական փուլ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում