Նարեկ Մկրտչյանը հանդիպել է Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմ կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարար Սիգնի Ռիսալոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԱՍՀ նախարարությունից, ընդգծելով երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքների կարևորությունը՝ կողմերը քննարկել են կենսաթոշակային ապահովության, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտներին առնչվող մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև աշխատանքի և զբաղվածության քաղաքականության, աշխատանքային վեճերի արտադատական լուծման համակարգի վերաբերյալ էստոնական փորձի ուսումնասիրման ու փոխանակման հնարավորություններին։

Անդրադառնալով ապաինստիտուցիոնալացման քաղաքականության կարևորությանը՝ կողմերը շեշտել են երեխաների այլընտրանքային խնամքի համակարգի զարգացման, կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաներին ինքնուրույն կյանքի հմտությունների ուսուցման ուղղություններով շարունակական աշխատանքների իրականացումը։ Այս համատեքստում Էստոնիայի սոցիալական պաշտպանության նախարարը մանրամասներ է ներկայացրել իրենց գերատեսչության կողմից երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում ստեղծել աշխատանքային խմբեր՝ սոցիալական պաշտպանության ոլորտում առավել սերտ համագործակցելու նպատակով։

Հայերեն Français

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում