Ինովացիա

Հայաստանում հիանալի ընդունելությունն ու շփումը պատիվ եմ համարում. Արտեմ Փաթափության 

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հիանալի ընդունելությունն ու շփումը պատիվ եմ համարում. Արտեմ Փաթափության 

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում երիտասարդ գիտնականներին օրինակ ծառայելը կարևոր է Նոբելյան մրցանակակիր, մոլեկուլային կենսաբան և նյարդաբան Արտեմ Փաթափությանի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Երևանում «Գիտության և բիզնեսի օրեր» համաժողովի ժամանակ։

«Հայաստանում հիանալի ընդունելության արժանացա, այդ թվում՝ գիտնականների կողմից։ Այդպիսի շփումը պատիվ եմ համարում։ Դա ցույց է տալիս, թե ինչին է Հայաստանը կարևորություն տալիս։ Եթե ես կարողանամ օրինակ դառնալ երիտասարդ գիտնականների համար, դա կլինի իմ ամենամեծ ձեռքբերումը»,- պատմեց նա:

Նրա խոսքով՝ մարդիկ հաճախ գիտնականներին շփոթում են նրանց հետ, ովքեր շատ գիտելիքներ ունեն։ Բայց գիտնականներն իրականում ոչինչ չգիտեն: Նա առանձնացրեց՝ լաբորատորիայում խոսում են ոչ թե այն մասին, ինչ գիտեն, այլ նրա մասին, ինչ դեռ չգիտեն։

Փաթափությանը կարծում է, որ յուրաքանչյուր գիտնական պետք է հստակ ձևակերպի նպատակները և հասկանա, թե որքանով են դրանք հասանելի։

Խոսելով ընտանիքի մասին՝ Փաթափությանը ընդգծեց, որ իրեն ընտանիքում որպես հայ են մեծացրել։

«Իմ տատիկներն ու պապիկները պահպանել են իրենց հայկական ինքնությունը։ Երբ մենք ներգաղթեցինք ԱՄՆ, ծնողներս որոշեցին, որ ես պետք է բժշկական համալսարան ընդունվեմ: Ծնողներս շատ կարևոր դեր են խաղացել իմ կյանքում, նրանք ցանկանում էին լավ կրթություն տալ ինձ»,- ասաց Փաթափությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում