Վանաձորի թատրոնը նշել է ՀՀ վաստակավոր արտիստ Սոկրատ Աքմաքչյանի 100-ամյակը 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ներկայացուցիչները հունիսի 15-ին հավաքվել են ՀՀ վաստակավոր արտիստ Սոկրատ Աքմաքչյանի հուշաքարի մոտ՝ նշելով ռեժիսորի 100-ամյակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հիշատակի և գնահատանքի խոսք է ասել թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը։ Նա արժևորել է Աքմաքչյանի անուրանալի վաստակը Վանաձորի թատրոնի 90-ամյա տարեգրության մեջ։

Երախտիքի ու գնահատանքի խոսքեր են ասել նաև ՀՀ ժողովրդական արտիստներ Հակոբ Ազիզյանն ու Ռոզա Մխիթարյանը՝ ընդգծելով Աքմաքչյանի բեմադրությունների կարևորությունը իրենց՝ որպես դերասանի կայացման գործում։

Նույն օրը երեկոյան թատրոնում ներկայացվել է Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի» բեմադրությունը։

Սոկրատ Աքմաքչյանը ծնվել է 1922թվականին Ղարաքիլիսայում: Նրա հայրը՝ Վռամ Աքմաքչյանը, սիրում էր թատրոնը, բայց հեռու էր բեմարվեստից։ Պապը՝ Արշակը, հայտնի էր որպես «անուղղելի» թատերասեր, որը շատ անգամ ամառանոցային Ղարաքիլիսա քաղաքը ժամանող հայ արտիստների հետ հանդես էր գալիս ներկայացումերում։

Սովորել և ավարտել է Վանաձորի Վազգեն առաջինի անվան թիվ 1 դպրոցը։ 1940թվականին Սոկրատ Աքմաքչյանը զորակոչվել է բանակ, ծառայել Մերձբալթիկայում, ուր սահմանապահների հետ մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Այնուհետև առողջական վիճակի վատթարացման պատճառով զորացրվելով՝ վերադառնում է հայրենի քաղաք և աշխատանքի անցնում թատրոնում։

Ավարտել էԵրևանի թատերական ինստիտուտիռեժիսորական բաժինը, այնուհետև աշխատանքի է անցել Կիրովականի թատրոնում:

1949թվականի վերջին Սոկրատ Աքմաքչյանը Կիրովականի թատրոնում բեմադրում է իր դիպլոմային ներկայացումը՝ Ա. Մովզոնի «Կոնստանտին Զասլոնովը» և նույն տարին ընդունվում է այդ թատրոն որպես ռեժիսոր։ Յոթ տարի անց նա դառնում է թատրոնիգլխավոր ռեժիսոր՝ իր ռեժիսորական գործունեության տարիներին բեմադրելով 14 ազգությունների դրամատուրգների 40-ից ավելի պիեսներ։ Սոկրատ Աքմաքչյանըմահացել է2002 թվականին:

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են