Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը պատրաստվում է 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանի ֆոնդերում պահվող ու երբևէ չցուցադրված գործերը կներկայացվեն արվեստասերներին: Կեսդարյա պատմությունը նշող թանգարանը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ պատրաստվում է նոր ու բացառիկ ցուցադրության: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմից։

«Ցուցադրության մեջ ընդգրկված են հիմնականում թանգարանի պահոցից գործեր: Այստեղ 60-ականների, 80-ականների հեղինակներն են: Կան գործեր, որոնք երբեք չեն ցուցադրվել, կան նաև գործեր, որ ցուցադրվել են 40 տարի առաջ»,-նշում է թանգարանի տնօրեն Նունե Ավետիսյանը:

«Ժամանակակից արվեստի թանգարանը բացվեց 1972թ.-ին: Հենրիկ Իգիթյանի գաղափարի շուրջ համախմբվեցին 60-ականների ամենավառ արվեստագետները: Այն խորհրդային միության առաջին ու միակ մոդեռն արվեստի կենտրոնն էր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Նա պարզապես խենթ էր, որ բոլորին համախմբում իր շուրջը: Մենք այն ժամանակ շատ ուրախ էինք, որ ցուցադրվելու հնարավորություն էինք ունենալու: Մի օր Սարոյանը եկավ թանգարան, շրջեց, նայեց ու ասաց, որ այդ օրն իր կյանքի ամենալավ օրն է»,-ասում է ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:

«Խորհրդային տարիներին ժամանակակից արվեստն արգելված էր: Թանգարանի բացումը հեղափոխություն էր»,- ընդգծում է Նունե Ավետիսյանը:

Ըստ աղբյուրի՝ թանգարանում պահպանվում է ավելի քան 2500 աշխատանք: Տարիների ընթացքում հավաքածուն լրացվել է երիտասարդ արվեստագետների գործերով: Թանգարանի հիմնադրման 50 և Հենրիկ Իգիթյանի 90-ամյակներին նվիրված ցուցահանդեսին կներկայացվի 150 հեղինակի 300-ից ավելի աշխատանք: Վիդեոարտ, ինստալիացիաներ, տեսաֆիլմեր. ցուցահանդեսի բացման օրը կմեկնարկի նաև «Այդ Իգիթյանը...» լիամետրաժ ֆիլմի նկարահանումը:

Թանգարանի հոբելյանի առթիվ տպագրվել է նաև «Ժամանակակից արվեստի թանգարան» ռուսերեն և անգլերեն պատկերագրքի 3-րդ հատորը:

Նշվում է, որ ցուցադրությունը կբացվի հունիսի 17-ից՝ Հանրապետության հրապարակի ԱԳՆ նախկին շենքում: Ցուցահանդեսը կգործի 2 ամիս:

Հոբելյանական տարում ժամանակակից արվեստի թանգարանը հանդես կգա մի շարք հետաքրքիր այլ նախագծերով:

Հայերեն Русский

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին

Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին

Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ

Ղազախստանում «Ապագայի խաղեր»-ի անցկացումը պատմական իրադարձություն են համարում

Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Բաքվում կայացած ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին

Նարեկ Կարապետյանի առանձնատանը քննչական գործողություններ են կատարվում. ՔԿ