Պաշտոնական

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին:

նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.«Այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության բազմադարյա ավանդույթները, ամրությունը և ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային։

Այս տարի Հայաստանը և Ռուսաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը բազմադարյա բարեկամության, վստահության և փոխօգնության բարի ավանդույթների պահպանման և ամրապնդման իրական օրինակ է։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք զարգացնել փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում