Մոռացեք Ֆրանսիան, Հայաստանը գինեգործության կենտրոնն է. «Եվրանյուզ»-ի անդրադարձը՝ հայկական գինեգործությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մոռացեք Ֆրանսիան․ Հայաստանը գինեգործության կենտրոնն է». այսպես է վերնագրել «Եվրանյուզ» միջազգային առաջատար մեդիացանցն իր անդրադարձը՝ հռչակելով հայկական բարձրավանդակը գինեգործության հնագույն հայրենիք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Եվրանյուզ» լրատվականը պատմում է հայկական 8000-ամյա խաղողագործության ավանդույթների և 6000-ամյա գինեգործական մշակույթի մասին՝ հավելելով, որ գինու մասին մտածելիս չպետք է բաց թողնել գինեգործական ամենահին շրջաններից մեկը ՝ Հայաստանը։

Լրատվամիջոցը կարևորում է այն հանգամանքը, որ Հայաստանում վերջերս բացված գինու պատմության թանգարանում պահվող բացառիկ ցուցանմուշները այցելուների համար ճանապարհ են բացում դեպի հայկական գինեգործության անցյալ և գերժամանակակից լուծումների շնորհիվ ցույց տալիս տարածաշրջանի, կրոնի, մշակույթի և բժշկության խորը կապը հայկական գինու հետ:

«Թանգարանը գտնվում է Երևանից ընդամենը 30 կմ հեռավորության վրա՝ Արմենիա Վայն գինեգործարանում, տեղակայված է 8 մետր խորությամբ բազալտե ապարներում․ երբ անցնում ես գետնափոր թունելի միջով, քեզ թվում է, թե մտնում ես գինու հսկա մառան,-նշում է «Եվրանյուզն» ու ավելացնում,- թանգարանում գտնվող պատմահնագիտական և ազգագրական նմուշները ցույց են տալիս, թե ինչպես է գինին հայերին ուղեկցել օրորոցից մինչև թաղման ծեսեր»։

Կարևորելով հնագույն գինեգործության մշակույթը հանրահռչակելու թանգարանի միտումը, «Եվրանյուզը» մատնանշում է նաև մատենագրության առկայությունը, ինչը փաստում է, որ Հայաստանն իսկապես գինեգործության բնօրրանն է։

Հայերեն English Español Русский

ԶՊՄԿ բացահանքի տարածքում տեղի է ունեցել մահվան ելքով պատահար

Հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ քան 270 ուղևորով նավ է կողաշրջվել

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավն ավարտվել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. առանձին շրջաններում կլինեն հորդառատ անձրևներ, հնարավոր է կարկուտ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Իսլանդացիները դեմ են քվեարկել ԵՄ անդամակցության բանակցությունների վերսկսմանը

Բագրատունյաց փողոցում պատշգամբ է փլուզվել․ կա տուժած

Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ

Գերմանիան Ռուսաստանին կմեղադրի Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի մեջ և պատժամիջոցներ կկիրառի. Politico և Welt.

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների ուղղությամբ զանգվածային հարվածների նախապատրաստման մասին