Միջազգային

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդականը կոչ է արել Հնդկաստանին՝ չմեծացնել ռուսական նավթի գնումները

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդականը կոչ է արել Հնդկաստանին՝ չմեծացնել ռուսական նավթի գնումները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Էներգետիկական անվտանգության հարցերի խորհրդական Ամոս Հոհշտեյնը սենատորներին ասել Է, որ ինքը կոչ Է արել Հնդկաստանին՝ չավելացնել ռուսական նավթի գնումները, որը կտրուկ Էժանացել Է արեւմտյան պատժամիջոցների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ասել եմ. տեսեք, մենք չունենք կրկնական պատժամիջոցներ, որոնք կարող են ձեզ արգելել Ռուսաստանից նավթ գնել: Բայց ես երկու բան կխնդրեի: Առաջինը՝ շատ հեռու մի գնացեք: Չարժե օգուտ քաղել եվրոպական ու ամերիկյան տնատնտեսությունների տառապանքներից: Երկրորդ՝ ինչպես հարկն Է բանակցություններ վարեք, որովհետեւ եթե դուք այդ նավթը չգնեք, ոչ ոք չի գնի»,-ասել Է Հահշտեյնը՝ հանդես գալով Սենատում:

Urals մակնիշի ռուսական նավթը վերջին շաբաթներին բարելի դիմաց գրեթե 30 դոլարից պակաս արժե, քան հյուսիսծովյան Brent-ը, նշում Է FT-ն: Սակայն ռուսաստանյան արտահանման ծավալը գործնականում չի փոխվում, չնայած սահմանված պատժամիջոցներին այն դեպքում, երբ Brent-ի գինը տարեսկզբից կտրուկ բարձրացել Է գրեթե 60 տոկոսով: «Գործնականում Ռուսաստանն ավելի շահավետ դիրքում Է գտնվում պատերազմի այս փուլում ստացվող եկամուտների առումով՝ ռազմական գործողությունների սկզբի համեմատությամբ»,-նշել Է Վիսկոնսինի նահանգից հանրապետական սենատոր Ռոն Ջոնսոնը:

«Եթե բացառապես գնին նայենք, որը նրանք ստանում են յուրաքանչյուր վաճառված բարելի դիմաց, ապա ես ձեզ հետ համաձայն եմ»,-սենատորին պատասխանել Է Հոհշտեյնը: Դրա հետ մեկտեղ նա հավելել Է, որ Ռուսաստանի համար ավելի դժվար Է դարձել ստացվող փողերը հայրենիք վերադարձնել ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցների պատճառով:

Kpler կոնսալտինգային ընկերության տվյալներով՝ հունիսին Urals մակնիշի ռուսական նավթի հնդկական ներմուծումը կարող Է հասնել օրական 1 միլիոն բարելի այն դեպքում, երբ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկսվելուց առաջ երկիրն ընդհանրապես այդ տեսակի նավթ չի գնել: Չինական ներմուծումն զգալիորեն ավելի համեստ տեմպերով Է աճում լոքդաունների պատճառով, որոնք սահմանափակում են վառելիքի պահանջարկը Չինաստանում, կարծում են վերլուծաբանները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում