Սպորտ

Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհերը

1 րոպեի ընթերցում

Ազգերի լիգայի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կսպասարկեն լեհերը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարն է Դանիել Ստեֆանսկին (Լեհաստան)։ Մրցավարի օգնականներն են Դավիդ Գոլիսը (Լեհաստան) և Միխալ Օբուկովիչը (Լեհաստան), 4-րդ պաշտոնյան է Լուկաշ Կուզման (Լեհաստան)։ VAR-ի մրցավարն է Պյոտր Լասիկը (Լեհաստան), VAR-ի մրցավարի օգնականը՝ Կժիշտոֆ Միրմուսը (Լեհաստան)։

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում