Թուրքիան փորձում է կապ գտնել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև. Միրզոյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսի ընթացքում Միրզոյանն ընդգծել է, որ հայկական կողմն ուրախ է լսել Թուրքիայի բարձրագույն իշխանության կողմից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են և պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ և բացել Հայաստան-Թուրքիա սահմանը:

«Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք մոտեցումների տարբերություններ այն առումով, որ թեև Թուրքիան շարունակաբար հայտարարում է, որ կարգավորման այս գործընթացը պետք է տեղի ունենա առանց որևէ նախապայմանի, այնումենայնիվ, մենք պարբերամբար կապ ենք տեսնում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև։ Կապ, որը Թուրքիայի իշխանության ներկայացուցիչներն են փորձում գտնել, կամ ընդգծում են յուրաքանչյուր առիթով: Մենք չենք կարծում որ սա կառուցողական է:Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք տարբեր պատկերացումներ ունենք տեմպի մասին: Այնումենայնիվ, կրկին ընդգծում եմ, որ ողջունելի է լսել Թուրքիայից հայտարություններ այն մասին, որ իրենք պատրաստվում են բացել Հայստանի հետ փակված սահմնանը»,- ասել է Միրզոյանը:

Հայերեն العربية English Español Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել