Աննա Հակոբյանը Վանաձորում այցելել է Ստեփան Զորյանի տուն-թանգարան, Գեղագիտության ազգային կենտրոն և Գուգարաց թեմի առաջնորդարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի վանաձորյան այցը շարունակվել է Ստեփան Զորյանի տուն-թանգարանում։ 20-րդ դարի հայ խոշոր արձակագիր Ստեփան Զորյանը 1964-1967 թվականներին ապրել է այս տանը: Վարպետի աշխատասենյակն ու ննջասենյակը պահպանվել են նույն կերպ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարանի աշխատակիցներն Աննա Հակոբյանին ուղեկցել են երկրորդ հարկ, որտեղ մեծ բեմն է։ Այստեղ ամիսը մի քանի անգամ հանդիպումներ են կազմակերպում մշակույթի գործիչների հետ, անցկացնում են գրքի շնորհանդեսներ: Մի անկյունում էլ Զորյանի դիմանկարն է, որի հեղինակը Մարտիրոս Սարյանն է։ Այցելուները հնարավորություն ունեն հավելվածի միջոցով կենդանացնել պատկերն ու լսել Ստեփան Զորյանի ձայնը։

Աննա Հակոբյանը գրառում է կատարել թանգարանի հուշամատյանում՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի աձնակազմին ազգային ժառանգության այս կարևորը կտորը այսքան խնամքով պահպանելու համար։

ՀՀ վարչապետի տիկնոջ մշակութային մյուս կանգառը Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղն էր: Նկարչության, ապլիկացիայի, ասեղնագործության, բատիկայի, կարպետագործության խմբակներում սովորում են 6-18 տարեկան երեխաներ, որոնց թիվը տարեկան հասնում է 300-ի: Կենտրոնում հիմնականում սովորում են աղջիկ։ Տղաներին ներգրավելու և նրանց քանդակագործություն ու կավագործություն սովորեցնելու համար առայժմ տարածքի խնդիր կա։ Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում պահեստային տարածքի կարիք էլ կա, որպեսզի կարողանան պահել երեխաների ստեղծագործությունները։

Կենտրոնի տնօրենն Աննա Հակոբյանին ներկայացրել է վանաձորցի երեխաների ստեղծագործությունները: Կարպետագործության դասարանում Աննա Հակոբյանը հետևել է, թե ինչպես են երեխաները գորգ գործում ինքնաշեն և պրոֆեսիոնալ սարքերի վրա։ Վարչապետի տիկնոջ այցն այստեղ ավարտվել է պատրաստի գորգի կտրման հանդիսավոր արարողությամբ։

Հաջորդ կանգառը Գուգարաց թեմի առաջնորդարանն էր, որտեղ Աննա Հակոբյանին դիմավորել է թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանը։ Վարչապետի տիկինը մոմ է վառել Սուրբ Սարգիս եկեղեցում և առանձնազրույց ունեցել թեմի առաջնորդի հետ։ Աննա Հակոբյանը ծանոթացել է թեմի սոցիալական ծրագրերին: Այստեղ գործում է «Տուն» սոցիալ կրթական կենտրոնը, որտեղ հիմնականում հաճախում են հակամարտություններից տուժած ընտանիքների երեխաները։ Այս պահին կենտրոնում սովորում է 55 երեխա, որոնք հմտանում են նկարչության և կարպետագործության ոլորտներում: Նրանց ծնողների համար էլ վերամասնագիտացման ծրագրեր կան, կարող են ստանալ նաև հոգեբանական աջակցություն:

Հայերեն

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել