Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին՝ Պերնամբուկու նահանգում հորդառատ անձրևների պատճառով մարդկային զոհերի կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ցավով տեղեկացա Բրազիլիայի Պերնամբուկու նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի և անհետ կորածների մասին:

Վշտակցելով Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Բրազիլիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում