Արման Դիլանյանը կարևորեց Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանը կարևորում է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովի ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, որին մասնակցում էին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին, ՀՀ-ում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, դատական իշխանության ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ:

«Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անունից առհասարակ կարևորել Եվրոպայի խորհրդի և դրա մասնագիտացված մարմինների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցության շարունակական զարգացումը: Եվրոպայի խորհրդը մեր առանցքային միջազգային գործընկերներից է, և ներկայիսն համագործակցությունը իր բնույթով պարզապես օրինակելի և ուղենիշային է, ինչի լավագույն ապացույցներից է նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի պաշտոնական այցը Հայաստան և այսօրվա խորհրդաժողովի գումարումը»,- ասաց Դիլանյանը:

«Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորհրդաժողովը կծառայի որպես հարթակ միտված դատական համակարգի անկախության ամրապնդման և հանրային վստահության բարձրացման եղանակների և ուղիների շուրջ Սահմանադրական դատարանի, բոլոր ատյանների դատարանների և իշխանության մյուս ճյուղերի, ինչպես նաև միջազգային համայնքի և տեղական քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը՝ ամփոփելով վերջին բարեփոխումները, ընդգծելով հաջողություններն ու մարտահրավերները և ստեղծելով խթաններ ընթացիկ բարեփոխումների համար: Մտքերի ու դիրքորոշումների փոխանակումը կօգտագործվի նաև իրավունքի գերակայության, հիմնարար իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ժողովրդավարության ամրապնդման ասպարեզում Եվրոպայի խորհրդի հետ ընդլայնված գործընկերությանն ուղղված Հայաստանի Հանրապետության հանձնառությունն ընդգծելու համար:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն