ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հանդիպեց Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հունիսի 7-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, ՍԴ նախագահը նախևառաջ ջերմորեն ողջունեց Կլեր Բազի Մալորիին և շնորհակալություն հայտնեց հրավերն ընդունելու և Հայաստանի Հանրապետություն այց կատարելու համար։ « Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Բավական բարդ ժամանակներ է ապրում Եվրոպա մայրցամաքը, և հուսով եմ ձեր աջակցությամբ կկարողանանք հաղթահարել այդ խնդիրները։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ շատ ենք կարևորում Եվրոպայի խորհրդի հետ մեր համագործակցությունը, շատ կարևորում Վենետիկի հանձնաժողովի հետ մեր համագործակցությունը։ Մենք վաղեմի ավանդույթներ ունենք համագործակցության, տասնամյակներ են արդեն։ Հուսով եմ, որ ձեր նախագահության օրոք ոչ միայն կամրապնդվեն այդ կապերը, այլ նաև նոր լիցք կհաղորդվի այդ հարաբերություններին»,- ասաց Դիլանյանը` ևս մեկ անգամ ողջունելով Մալորիին։

Վենետիկի հանձնաժողովի նախագահը իր հերթին ասաց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, նա կարևորեց հանդիպումը հատկապես կորոնավիրուսային համավարակից հետո և հարաբերությունների թարմացումը ԵԽ անդամ պետության հետ։

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն