Սպորտ

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը 

1 րոպեի ընթերցում

Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի ավստրիական մրցավարական անձնակազմը 

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատվել է Ազգերի լիգայի Բ դիվիզիոնի առաջին խմբի երկրորդ տուրի Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպման գլխավոր մրցավարն է Սեբաստիան Գիշամերը (Ավստրիա)։ Մրցավարի օգնականներն են Մաքսիմիլիան Վեյսը (Ավստրիա) և Յասմին Սաբանովիչը (Ավստրիա), 4-րդ պաշտոնյան է Քրիստոֆեր Յագերը (Ավստրիա)։ VAR-ի մրցավարն է Ֆելիքս Ցվայերը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնականը՝ Շտեֆան Լուպը (Գերմանիա)։

Հիշեցնենք, որ Շոտլանդիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում