Հասարակական

Բուժաշխատողները կթարմացնեն իրենց գիտելիքները և կստանան հավաստագրեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նախատեսվում է ներդնել բուժաշխատողների հավաստագրման ծրագիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Նախարարը նախ կարևորեց բժշկական անձնակազմի ունակությունների և գիտելիքների անընդհատ բարձրացումը:

«Տարիներով հետաձգված աշխատանքն իրականացնելու ենք, 2023 թվականի հունվարին 1-ին կավարտենք բժիշկների, բուժաշխատողների հավաստագրման ամբողջական ծրագրի ներդրումը: Մինչև 2023 թվականը մոտ 30 հազար բուժաշխատողներ, որոնք ակտիվ կլինիկական գործունեության մեջ են գտնվում, թարմացնելու են իրենց գիտելիքները և ստանալու են հավաստագրեր, որպեսզի իրավունք ունենան բժշկական գործունեություն իրականացնել»,- ասաց նախարարը:

Հայերեն Русский

«Ինտեր»-ը հաղթեց «Բարսելոնա»-ին ու Չեմպիոնների լիգայի եզրափակչում է

Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ընթանում են թիվ 26 փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Ռուսաստանի փոխարտգործնախարարը Թուրքիայի դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Ուկրաինայում և Հարավային Կովկասում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիսի 8-ին հանրային ծառայություններ կմատուցեն Տավուշի և Շիրակի մարզերում

Թուրքիան և ԱՄՆ-ն պատրաստակամություն են հայտնել նպաստել Ուկրաինայում խաղաղ գործընթացին

Գեղարքունիքի մարզային գրադարանում նշվել է Հովհաննես Շիրազի ծննդյան 111-րդ տարեդարձը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը խոստացել է դեֆոլտ թույլ չտալ

Հայկական ոլորտային կազմակերպությունները միասնական տաղավարով մասնակցում են  «ԴԵՖԵԱ 2025» պաշտպանական ցուցահանդեսին

Օտարերկրացուց սինթետիկ թմրամիջոց ձեռք բերած երիտասարդը ձերբակալվել է

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում