ՀՖՖ-ն վստահեցնում է՝ Երևանում Իռլանդիայի հավաքականի անվտանգության հետ կապված խնդիրներ չեն կարող լինել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մտահոգություններին Երևանում իրենց հավաքականի անվտանգության վերաբերյալ: Իռլանդիայից հնչող մտահոգությունները պայմանավորված են Երևանում ընթացող բողոքի ցույցերով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Քեննին իռլանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հաստատել է, որ Իռլանդիայի հավաքականից առաջ Երևան կժամանի Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անվտանգության ծառայության ղեկավարի պատվիրակությունը, որը իրենց տեղյակ կպահի անվտանգության հնարավոր ռիսկերի վերաբերյալ: «Թիմից առաջ պատվիրակություն է գնալու անվտանգության ծառայության ղեկավար Ջո Մաքգլյուի գլխավորությամբ: Վստահ եմ, որ նրանք մեզ տեղեկատվություն կտան այդ մասին»,- ասել է Քեննին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով իռլանդական կողմի մտահոգություններին, նշեց, որ այդ թեմայով մտահոգվելու կարիք չկա: «Ինչպես արվում է մյուս բոլոր հավաքականների պարագայում, Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստների և անձնակազմի անվտանգությունը ևս կապահովվի»,- վստահեցրեց Կարապետյանը:

Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին, ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:

Հայերեն English Русский

Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից. Եղոյան

Պուտինը խոստացել է հայելային պատասխան տալ ռուսական առևտրային նավերի բռնագրավմանը

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու շուրջ բանակցություններ է վարում. Եղոյան

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը