Սպորտ

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնեց մեդալները 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնություն․ Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձնեց մեդալները 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էր Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնության եզրափակիչ մենամարտերին և պարգևատրեց 86 կգ քաշային կարգի մեդալակիր մարզիկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերահին համալիրում ընթացող Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ մենարարտերին վարչապետի հետ ներկա էին նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը, ինչպես նաև նրանց դուստրերը` Շուշան Փաշինյանը և Արփի Փաշինյանը: Նրանք հետևել են 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի մենամարտին, ինչպես նաև 92 կգ և գերծանր քաշային կարգերի եզրափակիչ մենամարտերին: Վարչապետ Փաշինյանը մասնակցեց նաև 86 կգ քաշային կարգում մրցանակակիր մարզիկների պարգևատրման արարողությանը` անձամբ հանձնելով բռնվքամարտիկների մեդալները: Հայաաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հովհաննես Բաչկովը, արծաթե մեդալակիրնե են Ռաֆայել Հովհաննիսյանը և Արթուր Բազեյանը։ Նարեկ Մանասյանը բրոնզե մեդալ է նվաճել:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում