Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մայիսի 30-ին այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, հայ զինծառայողները պատվով են իրականացրել առաջադրված խնդիրները, այդկերպ իրենց ներդրումն ունենալով հակամարտություններից ու պատերազմներից տուժած քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

«Հանդիսավոր արարողության ընթացքում խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի և զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ պաշտպանության նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները զորամասի տարածքում կառուցված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում