Հայաստանը  Չինաստանը կհամագործակցեն արբանյակային պատկերների կիրառման ոլորտում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և ՉԺՀ բնական պաշարների նախարարության երկրի արբանյակային հեռազննման կիրառության կենտրոնի (ԵԱՀԿԿ) միջև ստորագրվել է «Արբանյակային պատկերների կիրառման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ԵԱՀԿԿ գլխավոր տնօրեն Վանգ Քվանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գիտության կոմիտեի կայքից, հուշագրի նպատակը երկրի արբանյակային հեռազննման տվյալների և տեխնոլոգիաների կիրառման ոլորտում հայ-չինական գիտական համագործակցության զարգացումն է:

«Համագործակցության շրջանակներում չինական կողմը հայկական կողմին, ի դեմս ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի, անվճար կտրամադրի ՀՀ բնական ռեսուրսների վերաբերյալ արբանյակային հեռազննման արդյունքում ստացած տվյալներ: Հայ և չինացի մասնագետները համատեղ կաշխատեն հետևյալ ուղղություններով՝ բարձր լուծաչափով հեռազննման տվյալների մշակում, համատեղ չափորոշում և արտադրանքի ստուգում, ՀՀ բնական ռեսուրսների արբանյակային պատկերների հիման վրա 1:25,000 և 1:50,000 աշխարհատարածական տեղեկատվական արտադրանքների ստեղծում և թարմացում, աշխարհատարածական տեղեկատվության վերհանում և փոփոխությունների հայտնաբերում հեռազննման տեխնոլոգիաների կիրառմամբ: Հեռազննման տվյալները և GIS համակարգերը կկիրառվեն գյուղատնտեսության, անտառային տնտեսության, ջրային պաշարների պահպանման, հողային ռեսուրսների կառավարման, քաղաքաշինության, էկոլոգիական միջավայրի, աղետների կանխարգելման ու դրանց հետևանքների մեղմման և այլ ոլորտներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հուշագրով նախատեսվում է սեմինարների, աշխատաժողովների և վերապատրաստման դասընթացների կազմակերպում, կադրերի փոխանակում, տեխնիկական նախագծեր և աջակցություն, տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի և ենթակառուցվածքային ցանցի զարգացում, ինչպես նաև գիտական ուսումնասիրությունների և համագործակցության նախագծերի արդյունքների հրապարակում:

Հայերեն Русский

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով