ԵԱ-Երևան. Մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը. Հայաստանն ունի 9 մասնակից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի տղամարդկանց առաջնությունում մեկնարկում են քառորդ եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը մրցումային 5-րդ օրն ունի 9 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող առաջնության ցերեկային մրցահերթում պայքարի մեջ կմտնի Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), որը իր առաջին մենամարտում ուժերը կչափի Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովի (63,5 կգ) երկրորդ մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է:

Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր առաջին մենամարտը կանցկացնի 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը: Նրա հետ ուժերը կչափի վրացի Սախիլ Ալակվերդովին: Եվ աշխարհի փոխչեմպիոն գերծանր քաշային Դավիթ Չալոյանի երկրորդ մրցակիցը ընթացիկ առաջնությունում իսպանացի Այուբ Ղադֆան է:

Երեկոյան մրցահերթում Հայաստանի հավաքականից պայքարի մեջ կմտնեն 4 բռնցքամարտիկ: 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանի մրցակիցը Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գուրուլին է, 86 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը կմրցի բելգիացի Վիկտոր Շելստրաետի հետ, 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցը Թուրքիան ներկայացնող Բետուհան Սիտֆին է, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը կմենամարտի Հունաստանը ներկայացնող Վահագն Նանիձյանի հետ:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա