Հասարակական

Հայաստանի տիեզերական արբանյակի կողմից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների հսկողության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 2023 թվականի վերջը Հայաստանում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դրա շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ:

«Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանն արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի արբանյակների այլ օպերատորների համար: Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության երկրագիտության և այլ ոլորտներում: Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման կապի և այլ համակարգեր համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը»,-նշել է ՀՀ վարչապետը:

Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքը, որը կառավարության որոշումների փաթեթի հետ սահմանում է տիեզերական գործունեության կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, անվտանգության ստանդարտները, լիցենզավորման թողարկման կառավարման կարգերը: Օրենսդրական այս փաթեթով հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին:

ՀՀ վարչապետը կառավարության նիստի սկզբում հայտարարել էր, որ «2022 մայիսի 25-ին Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀայաստանիՀանրապետությանառաջին տիեզերական արբանյակը:

Հայերեն English Русский

Լոռու մարզպետը հրաժարական է տվել

Հայաստանում սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունիս

Երեխաների պաշտպանության օրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում. երեխաները տոնն անցկացրին իրենց հայրիկների հետ

Հայաստանը Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնում կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով

Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի միանձնյա առաջատարը 4-րդ տուրի արդյունքներով Արավինդ Չիտհամբարամն է

Հարավային Կորեան ԱՄՆ-ի հետ քննարկում է համատեղ օդային պարեկությունը՝ պարեկային ինքնաթիռի կործանումից հետո

Պեկինն ԱՄՆ-ին մեղադրել է առևտրային պայմանավորվածությունները խախտելու մեջ

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը

Հիդրոպոնիկ ջերմատները՝ Չինաստանի գյուղատնտեսության կարևոր մաս

Գորիսում պաշտոնապես բացվեց Ֆրանսիայի պատվո հյուպատոսության գրասենյակը