Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները. Չավուշօղլու
1 րոպեի ընթերցում
![Թուրքիան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները. Չավուշօղլու](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/05/1084057.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան ԱՄՆ-ին խնդրանք է ուղարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում Թուրքիայի նկատմամբ կիրառվող սահմանափակումները հանելու վերաբերյալ։
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
«F-16-երի հետ կապված գործընթացը շարունակվում է, Կոնգրեսից դրական ազդակներ են գալիս: Մենք ԱՄՆ-ին խնդրել ենք վերացնել պաշտպանական ոլորտի սահմանափակումները, և շարունակելու ենք դա պահանջել», - ասել է Չավուշօղլուն: