Հասարակական

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է COVID-19-ի 22 դեպք. մահացել է 1 մարդ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է COVID-19-ի 22 դեպք. մահացել է 1 մարդ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 16-23-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 22 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ դեպքերի ընդհանուր թիվը հասել է 422 հազար 939-ի, որից 412 հազար 221-ը`առողջացման, 8624-ը` մահվան ելքով:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 150 քաղաքացի, մահացել՝ 1 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 388 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 11 հազար 121 թեստավորում,

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 89 հազար 295 -ի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում