Արցախի ԱԺ-ն ընդունել է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության օրենքի փոփոխությունների փաթեթը

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահի նախաձեռնությամբ մայիսի 20-ին գումարվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման հարցն է եղել։

Օրենսդրական փաթեթն արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել Արցախի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը։

«Նախարարը տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության կառավարությունը նպատակ է դրել վերանայել պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներ ունենալու քաղաքականությունը, դրանով ապահովելով սահմանված դեպքերում առաջացող դրամական միջոցների մուտքը պետական բյուջե և ըստ անհրաժեշտության, այդ գումարների բաշխումն պետական բյուջեից:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Արթուր Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ ղբյուրի՝ խորհրդարանը 28 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրենքների նախագծերի փաթեթը։

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա