Հասարակական

Մեկնարկել է «Ես կին եմ» խորագրով միջոցառումների շարքը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Ես կին եմ» խորագրով միջոցառումների շարքը

ԳՅՈՒՄՐԻ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ՕքսեՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ մարզերում մեկնարկել է «Ես կին եմ» խորագրով միջոցառումների շարքը՝ կանանց իրավական գիտակցության բարձրացման, Հայաստանում խտրական, սոցիալական նորմերի և վնասակար գործելակերպերի հաղթահարման, կանանց ու տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման նպատակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների կին ղեկավարները: Մասնակիցներին Շիրակի մարզպետի անունից ողջունել է մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը՝ անդրադառնալով տարբեր բնագավառներում կանանց ընդգրկվածության, կանանց դերի բարձրացման անհրաժեշտության, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության դրական միտումների և անելիքների մասին։

Գյումրու պետական դրամատիկական թատրոնում ներկաների դատին է հանձնվել նաև «Ես կին եմ» խորագիրը կրող թատերական ներկայացումը, որը երեք կանանց մենախոսություն է՝ տարբեր բնավորություն, սոցիալական տարբեր հենք ունեցող կանանց մասին, որոնք ընտանեկան բռնության են ենթարկվում ու ճակատագրի բերումով անցնում տարբեր փորձությունների միջով։ Ներկայացմանը հաջորդել է թեմայի շուրջ քննարկում-զրույց, որի ժամանակ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել ընտանեկան բռնության և դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին մտորումները կիսել դերասանների, ռեժիսորի և հոգեբանի հետ:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում