Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել ԱՄԷ նորընտիր նախագահին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նորընտիր նախագահ շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Վսեմություն,

Ջերմ շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ կշարունակեք Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը ծառայեցնել ինչպես Ձեր՝ բարեկամ երկրի հետագա առաջընթացին, այնպես էլ միջտարածաշրջանային փոխշահավետ համագործակցության մթնոլորտի ամրապնդմանը:

Բարձր ենք գնահատում փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-էմիրաթյան հարաբերությունները և պատրաստ ենք գործադրել համատեղ ջանքեր դրանց շարունակական խորացման և ընդլայնման ուղղությամբ՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ Ձեր բարձր առաքելության իրականացման ճանապարհին:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում