ՀՀ քաղաքացին էր, որ կանխեց պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը. Նիկոլ Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ողջունում եմ ժողովրդավարության հայկական ֆորումի անցկացումը: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է: Նույնիսկ ճիշտ ժամանակն է այս ֆորումը անցկացնելու և ճիշտ վերնագրի ներքո է անցկացվում, որովհետև, սովորաբար, ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար, Հայաստանի Հանրապետությունում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից: Զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն: Զեկույցներն իրականում ոչ թե պատճառ են, այլ արդյունք են: Ես ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպութունների զեկույցներին, հիմա ես ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է, և ես կարծում եմ, որ հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ դա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ:

«Ինչո ՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Մի շատ, կարծում եմ, էական հանգամանքով: Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, և հետևաբար, ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում: Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն առաջարկեց ծափահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարն է:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին