Տարածաշրջանային

Սերգեյ Լավրով. Ռուսաստանը կվերսկսի բանակցությունները Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման ժամկետի շուրջ

3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կվերսկսի բանակցությունները Վրաստանի տարածքից ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման ժամկետի շուրջ: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Բանակցությունները, հիշեցրել է նա,-ընթանում են կողմերի միջեւ, մենք դրանք վարում ենք Վրաստանի գործադիր իշխանության հետե: Լավրովը նշել է, որ Վրաստանի գործադիր իշխանությունը «չի պաշտպանում խորհրդարանի որոշումը, որը որոշակի գործողություններ է նախատեսում ռուսաստանյան ռազմահանգրվանների նկատմամբե: Խոսքը «ռազմահանգրվանների դուրսբերման ժամկետի եւ ýինանսավորման հարցիե մասին է: «Երբ Ստամբուլում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ համաձայնություն ձեռք բերվեց այդ հարցի լուծման մասին,-նշել է Ռուսաստանի արտգործնախարարը,- հիշատակվեց, որ ԵԱՀԿ-ի մի շարք երկրներ կօգնեն գործի ýինանսավորմանըե: Սերգեյ Լավրովը հիշեցրել է, որ վերջերս ինքն այցելել էր Թբիլիսի, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու, երկրի ղեկավարության հետ: Պայմանավորվածություն է ձերք բերվել առաջիկա երկու ամիսն օգտագործել երկկողմ հարաբերություններն ակտիվացնելու, ներառյալ Վրաստանի տարածքում ռուսաստանյան ռազմահանգրվանների գործունեության հարցը քննարկելու համար: Նախօրյակին Վրաստանի խորհրդարանը միաձայն հավանություն է տվել Բաթումում եւ Ախալքալաքում ռուսաստանյան ռազմահանգրվանների գտնվելու վերաբերյալ որոշման նախագծին: Որոշման համաձայն, եթե մինչեւ մայիսի 15-ը չհաջողվի համաձայնության հասնել ժամկետի շուրջ, ապա Թբիլիսին Ռուսաստանից կպահանջի ռազմահանգրվանների գործունեությունը դադարեցնել մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Վրաստանի գործադիր իշխանության մարմիններին կհանձնարարվի դադարեցնել ռուսաստանյան ռազմահանգրվանների զինծառայողներին երկիր մուտքի այցագրեր տալը, իրականացնել երկրում տեխնիկայի եւ զինծառայողների տեղաշարժի հատուկ ռեժիմ: Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը «առճակատում չի ցանկանում Ռուսաստանի հետ եւ հուսով է, որ Մոսկվան Թբիլիսիին կառաջարկի ռուսաստանյան ռազմահանգրվանների դուրսբերման խելամիտ, ընդունելի եւ ամենակարճ ժամկետե: ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Վյաչեսլավ Սեդովը հայտարարել է, որ ռուսաստանյան ռազմահանգրվանների վերաբերյալ վրացական խորհրդարանի ընդունած բանաձեւն անարդյունավետ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում