Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկե Առաջնորդությունն ունի նոր առաքելական կառավարիչ

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ.թղթ.ԱրմենուհիՄխոյան): Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հրամանով՝ Զմմառի միաբանության անդամ և Ամերիկայի Միացյալ Նահանգների Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ժողովրդապետ` Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեն նշանակվել է Հայաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Առաջնորդության Առաքելական Կառավարիչ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Հայ Կաթողիկէ Առաջնորդության Դիվանից:

Գերապատիվ Հայր Միքայել Վրդ. Բասսալեի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ՝ 1969

Ծննդյան վայր՝ Բեյրութ, Լիբանան

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

1987-1988 թթ.

Սկսել է հաճախել Փոքր Նորընծայարան Սիրիայի Հալեպ քաղաքում, ապա, ուսումը շարունակել է Հալեպի համալսարանում:

1988-1989 թթ.

Սկսել է հաճախել Զմմառի (Լիբանան) Փոքր Նորընծայարան՝ ի պատրաստություն Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանում ուսանելու:

1989-1997 թթ.

Սովորել է Հռոմի Քահանայապետական Գրեգորյան համալսարանի փիլիսոփայության և աստվածաբանության ֆակուլտետում: Նույն տարիներին սովորել է նաև Լիբանանում՝ Հարիսսայի Սբ. Պողոս ինստիտուտում: Այս տարիներին ուսումը ստացել է իտալերեն, արաբերեն և ֆրանսերեն լեզուներով:

Տիրապետում է հայերեն, իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներին:

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբեր 21, 1997 թ.

Բեյրութում ստացել է քահանայական աստիճանը՝ ձեռամբ Ամեն. և Գերերջ. Տ.Տ. Հովհաննես Պետրոս 19-րդ Գասպարյան Կաթողիկոս-Պատրիարքի:

Մի քանի ամիս Բեյրութի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում՝ որպես փոխժողովրդապետ ծառայելուց հետո, ուղարկվել է ծառայության Հայաստան և Վրաստան:

1998-2000 թթ.

Որպես միսիոներ ծառայել է Հայաստանում և Վրաստանում: Ծառայության առաջին ամիսներին աշխատել է Գյումրու Փոքր Նորընծայարանում՝ որպես փոխտեսուչ: Միևնույն ժամանակ, պատարագներ է մատուցել Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերում, այնուհետև, տեղափոխվելով Հեշտիա՝ նշանակվել է Վրաստանի Ջավախքի տարածաշրջանի Հայ Կաթողիկէ ութ գյուղերի ժողովրդապետ:

2000-2002 թթ.

Լիբանանի Զմմառի վանքում եղել է Մարդկային ռեսուրսների կառավարիչ, ինչպես նաև Վանքի և Ճեմարանի ներքին գործերի և անձնակազմի կառավարման հարցերով պատասխանատու:

2002-2007 թթ.

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում ծառայել է որպես Հայ Կաթողիկէների ժողովրդապետ:

2007-2008 թթ.

Լիբանանի Զմմառի վանքի Փոքր Նորընծայարանի տեսուչ:

2009-2014թթ.

Ծառայության է նշանակվել Հարավային Նյու Ջերսիի և Փենսիլվանիայի Հայ Կաթողիկէ համայնքներում: Եղել է Ֆիլադելֆիայի Սբ. Մարկոս Հայ Կաթողիկէ Եկեղեցու Ժողովրդապետ:

2014 թ. – Օգոստոս, 2018 թ.

Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Միչիգանի նահանգի, Դետրոյթի շրջանի Սուրբ Վարդան Հայ Կաթողիկէ Եկեղեցում:

Օգոստոս, 2018 թ. – մինչ օրս

Ծառայության է նշանակվել ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բոստոնի Հայ Կաթողիկէ համայնքում:

Ժողովրդապետ՝ ԱՄՆ, Մասաչուսեթս նահանգի, Բելմոնտի Սուրբ Խաչ Հայ Կաթողիկէ Եկեղեցում:

Հայերեն

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ՝ գաղտնի տեղեկատվության փոխանակման վերաբերյալ․ Moldpres

Պուտինը կառավարությանը հանձնարարել է աջակցել լոգիստիկ կենտրոնների վերակառուցմանը

Օգոստոսի 20-ի միջոցառումների անոնս

Բուլղարիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ Բեզմերի ավիաբազայի անվտանգության համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները. BTA

Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի գործընկերները մեկնարկում են Հայաստանում օդի որակի բարելավմանն ուղղված նոր նախաձեռնություն

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան